Քոչարյանը միակն է, ով ունակ է վերականգնել մարտունակ բանակը և ապահովել անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

Անուշավան

Սիրելի հայրենակիցներ կոչ եմ անում բոլորին՝ իմ ընկերներին, համախոհներին, ինձ հավատացողներին հունիսի 20-ին անպայման մասնակցել Հայաստանում տեղի ունեցող Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Պետք է վեր կանգնել անձերից, անձնական նախասիրություններից եւ ազգովի կանգնել այն քաղաքական ուժի կողքին, որը ունակ է երկիրը դուրս բերել ստեղծված աղետալի, ճգնաժամային իրավիճակից:Այսօր դրված է Հայաստան պետություն լինել–չլինելու խնդիրը:

Չեմ ուզում անդրադառնալ տարբեր քաղաքական ուժերի ներկայացրած կոնկրետ ծրագրային դրույթներին, քանի որ վերջին երեք տարիները ապացուցեցին, որ ականջահաճո ծրագրերի վրա հենվելով չի կարելի ընտրություն կատարել: Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից, թերեւս միակը «Հայաստան» դաշինքն է, որի առաջնորդը, որպես երկրի ղեկավար՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, ունակ է իրականացնել հանրությանը ներկայացված ծրագիրը՝ վերականգնել մարտունակ բանակ, ապահովվել պետության անվտանգությունը, երկիրը դուրս բերել տնտեսական ճգնաժամից եւ արժանապատիվ կերպով Հայաստանը ներկայացնել միջազգային հարաբերություններում:

Կոչ եմ անում Հայաստանի հանրապետության արժանապատիվ քաղաքացիներին հունիսին 20-ին ներկայանալ ընտրատեղամասեր եւ քվերարկել «Հայաստան» դաշինքի օգտին:

ԴԵՊԻ ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ

--00--ԱՀ