Գողացել էին ավտոլվացման կետի ջրցանը. Եղեգնաձորի ոստիկանների բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

Հունիսի 13-ին Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղի մի բնակիչ ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում էր տվել, որ կտրել ու գողացել են իր ավտոլվացման կետի ջրցան սարքը՝ պատճառելով մոտ 100 հազար դրամի վնաս:

Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաջողվել է արագ ճշտել, թե ով կարող է կատարած լինել գողությունը: Արդեն հաջորդ օրը Արարատի մարզի Սուրենավան գյուղի իր տնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 53-ամյա մի տղամարդ: Նա խոստովանել է արարքն ու ներկայացրել ջրցան սարքը:

Քննությամբ հանգամանքները պարզվում են:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս