Հունիսի 8-ից Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը դեռ չի մարվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

Հունիսի 8-ից ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում Նուբարաշենի աղբավայրում:

Հունիսի 18-ին Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

--00—ԼՄ