Պարոն Աշոտյանին խորհուրդ ենք տալիս հայտարարություններ անելու փոխարեն հրապարակել տվյալներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News  

Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

« «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը քիչ առաջ հրավիրած ասուլիսում անհիմն հայտարարություններ է արել ՀՀ գլխավոր դատախազության հրահանգով, իբր, մարզերի դատախազների կողմից համայնքների ղեկավարներին հրավիրելու, ընտրությունների հետ կապված ինչ-որ ուղղորդումներ իրականացնելու վերաբերյալ: 

Արված հայտարարությունը բացահայտ ապատեղեկատվություն է, իրականության հետ որևէ աղերս չունի և ակնհայտորեն հետապնդում է ընտրական հանցագործությունների դեմ պայքարում դատախազության նկատմամբ քաղաքական ճնշումներ բանեցնելու նպատակ:  

Ի սկզբանե ընտրությունների օրինականության երաշխավորման պատասխանատվությունը ստանձնելու և այդ մասին բազմիցս հրապարակավ հայտարարելու, դրանից բխող նախազգուշացումներով հանդես գալու պայմաններում դատախազությունը չէր կարող ու չի կարող իրեն թույլ տալ նման հանցավոր վարքագիծ: 

Պահանջում  ենք՝ ՀՀ դատախազության անունը անհիմն  կերպով չօգտագործել սեփական քաղաքական քարոզչական հնարքներում և զերծ մնալ վերջինիս կողմից որդեգրած՝ բացարձակ քաղաքական չեզոքոքության և զսպվածության հստակ և անշեղ ուղեգիծը ստվերելու փորձերից: 

Եթե պարոն Աշոտյանը տիրապետում է կոնկրետ տվյալների, ապա խորհուրդ ենք տալիս անորոշ և ընդհանրական հայտարարություններ անելու փոխարեն հրապարակել դրանք: Վստահեցնում ենք՝ իրավական գնահատականը չի ուշանալու»:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս