Դատախազությունը ուսումնասիրում է «Իզմիրլյան» ԲԿ տնօրենին վերագրվող ձայնագրությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

Իրավական

Գլխավոր դատախազությունը ուսումնասիրում է  համացանցում հրապարակված ձայնագրությունը, որը վերագրվում է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Համացանցում հրապարակված ձայնագրության մեջ  որպես բժիշկ Արմեն Չարչյան ներկայացած անձը պարտադրում է աշխատակիցներին մասնակցել ընտրություններին: