ՀՔԾ-ն Արմեն Չարչյանին վերագրվող ձայնագրության հիման վրա քրեական գործ է հարուցել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

․

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին վերագրվող ձայնագրության վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հատուկ քննչական ծառայությունից:

«Բժշկական կենտրոնի տնօրենի կողմից աշխատակիցներին սպառնալու ձայնագրության վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետով: Կատարվում է նախաքննություն»,- ասացին ՀՔԾ-ից:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս