Իրանի դեմ Փաշինյանի իրարամերժ հայտարարությունները լուրջ խնդիրներ են առաջացրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

Իրանը բարեկամ երկիր է, բայց փոխհարաբերություններում լուրջ խոչընդոտներ կան: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու, իրանագետ Վարդան Ոսկանյանը։  

Մեր զրուցակիցը նաև ավելացրեց, որ խոչընդոտների հիմքում Հայաստանի խորհրդարանում և վարչապետի հնչեցրած իրարամերժ հայտարարություններն են։

«Առաջինը, երբ ԱԺ ամբիոնից Իրանը պիտակվեց որպես ավտորիտար պետություն, իսկ երկրորդը՝ Իրանից Սյունիքով նարկոթրաֆիքի մասին աղմկահարույց հայտարարությունն էր»,-ասաց իրանագետը։

Ոսկանյանի համոզմամբ՝ լուրջ ազդեցություն է ունեցել նաև Իսրայելում ՀՀ դեսպանատան բացումն ու ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցելությունը Երևան։

Մանրամասները՝ տեսանյութում։