Վերջ տանք ֆեյսբուքյան արդարադատությանը, հանրությունը պետք է հարգի դատարաններին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

«Չեմ կարող ասել, թե դատական համակարգը հարյուր տոկոսով կայացած է, բայց վերջին երեք տարիների ընթացքում դատական իշխանությունը ապացուցեց իր կայունությունն ու տոկունությունը՝ դիմանալով հրապարակային ճնշումներին»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու, նախկին դատավոր Կարինե Պետրոսյանը։  

Մեր զրուցակիցը նաև ավելացրեց, որ դատական իշխանությունը հագուրդ չտվեց իշխող ուժի ցանկություններին և քաղաքական պատվերի շրջանակներում խափանման միջոց չկիրառեց։

Պետրոսյանի համոզմամբ՝ նաև մեկընդմիշտ պետք է մոռանալ ֆեյսբուքյան արդարադատության մասին։ 

Մանրամասները՝ տեսանյութում։