10-ամյա բնակիչը իր կվադրոցիկլով բախվել է ցանկապատին. նա և ուղևորուհին հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

․

Այսօր՝ ժամը 17։20-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ 10-ամյա Աշոտ Մ-ն իր վարած կվադրոցիկլով բախվել է Ջրառատ թաղամասի թիվ 557 ցանկապատին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Աշոտ Մ-ն և նրա ուղևորուհին 13-ամյա Մելինե Մ-ն մարմնական վնասվածքներով  տեղափոխվել են Հրազդան բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

--00--ԱՀ