«5165» շարժման անդամները՝ Գյումրիում և Էջմիածնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

․

«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանն ու շարժման անդամները քարոզարշավի վերջին օրը սկսեցին Էջմիածին քաղաքից: Սուրբ Գայանե եկեղեցում աղոթքից հետո շրջեցին քաղաքով, ներկայացրեցին իրենց քաղաքական ուժի նախընտրական ծրագրի դրույթները՝ առաջնահերթությունը տալով անվտանգության ոլորտում հոգևոր և մշակութային բաղադրիչներին։ Այս  մ,ասին հայտնում են շարժման մամուլի ծառայությունից:

Քաղաքացիներին փոխանցվեցին Կարին Տոնոյանի կողմից գրված  անհատական նամակները, որոնցով «5165» շարժումը կոչ է անում պարտադիր մասնակցել առաջիկա արտահերթ ընտրություններին` սեփական երկրի ապագան կանխորոշելու հրամայականով։

Հաջորդիվ «5165» շարժումը մեկնեց Գյումրի՝ ճանապարհին կանգ առնելով և ծաղիկներ խոնարհելով Սողոմոն Թեհլերյանի հուշարձանի մոտ:

Շիրակի մարզկենտրոն Գյումրիում անցկացվեց հանրահավաք, որի ժամանակ Կարին Տոնոյանը  ևս մեկ անգամ կոչ արեց բոլորին գնալ ընտրության՝ քվեարկելով խղճի կամոք.

«Ընդամենը երկու օրից մենք որոշելու ենք Հայաստանի ճակատագիրը։  Քվեարկեք վերլուծելով, քանի որ հենց այս ընտրություններից է կախված Հայաստանի ապագան։ Որոշ ուժեր ցանկանում են գալ իշխանության իրարից վրեժ լուծելու համար, իսկ մենք՝ հանուն հայի և Հայաստանի»։

ՀՀ վաստակավոր արտիստ, շարժման հիմնադիր անդամ Արսեն Գրիգորյանն էլ կարևորեց այն, որ տարբեր ոլորտի մարդիկ հիմա պետք է մասնակից լինեն երկրի վերականգնման գործին։ Նրա խոսքով՝ պետականաշինության հիմնաքարարերից է նաև կազմակերպված հայրենադարձությունը։

Շարժման անդամներ Մենուա Սողոմոնյանը, Գևորգ Թամամյանը, Տիգրան Բալոյանը, Հովհաննես Ղազարյանը,Վարդան Քալանթարյանն ու մյուսները խոսեցին Հայաստանում առկա  խնդիրներից՝ անվտանգության, կրթության, առողջապահության և մի շարք այլ ոլորտներում, առաջարկեցին լուծման իրենց տեսլականը։

Օրվա ավարտին   «5165» շարժումը երթ իրականացրեց դեպի  Գյումրու Սուրբ Աստվածածին (Յոթ վերք) եկեղեցի։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս