Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. բժիշկները պայքարում են արցախցի 5 վիրավորների համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

․

Այսօր՝ հունիսի 18-ին, էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկություններ էին տարածվել, որ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում. Արցախից Երևան եկող ավտոբուսներից մեկը վթարի է ենթարկվել:  Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խոշոր ավտովթար տեղի է ունեցել, սակայն ոչ թե ավտոբուս է եղել, այլ՝ մեկ այլ տրանսպորտային միջոց: 

  Ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 44-ամյա Սամվել Մանգասարյանը, իր վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 192.5 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 200 մետր գլորվել ձորը:  

Վթարի հետևանքով ուղևորներ, Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ, 41-ամյա Իննա Մանգասարյանը, 15-ամյա Դիանա Մանգասարյանը, 10-ամյա Պավլիկ Մանգասարյանը, 36-ամյա Օգսաննա Գաբրիելյանը տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն, իսկ վարորդ Ս. Մանգասարյանը՝ Սիսիան քաղաքի Աղիտուի զինվորական հոսպիտալ: 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Սուրեն Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

Վիրավորներից Ս. Մանգասարյանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ մնացածները՝ ծանր կայուն:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս