Զոհված զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

Հասարակական

Պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումները փրկարարական մեկ ջոկատով այսօր շարունակվում է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Այս մասին հայտնում է Արցախի Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ը։

Արդյունքների մասին ԱԻ ծառայությունը երեկոյան կտրամադրի հավելյալ տեղեկատվություն։

Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է 1579 աճյուն, որից 22-ը՝ ընթացիկ ամսվա ընթացքում: