Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության անդամների հետե

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆԻՍԻ 19,  24News

Արարատ Միրզոյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից Հայաստան ժամանած դիտորդական առաքելության անդամների հետ՝ պատվիրակության ղեկավար, սենատոր Ֆիլիպ Կուրարի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նախընտրական քարոզարշավի ընթացքին, Հայաստանում տեղի ունեցած Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին առնչվող հարցեր:

Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ պետությունը հաստատակամ է՝ ապահովելու քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ, արդար և թափանցիկ իրացումը:

  --00—ՄՀ