Թող Աստված օգնական լինի մեր ժողովրդին․ կաթողիկոս

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Վաղարշապատի թիվ 14/11 ընտրական տեղամաս։ 

«Մաղթում ենք, որպեսզի Աստված բարի օրերն առատացնի մեր ժողովրդի կյանքում և մենք ազգովին սիրով, միաբան լծվենք մեր երազների հզոր հայրենիքի կերտման նվիրական գործին։

Թող Աստված օգնական լինի մեր ժողովրդին»,- քվեարկությունից հետո ասել է Կաթողիկոսը։

 --00—ՄՀ