Հայաստանի ժողովուրդն արեց երկրորդ, այս անգամ՝ պողպատե հեղափոխությունը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

ՆՓ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՔՊ գրասենյակում է: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա հայտարարեց.

«Արձանագրենք, որ ՀՀ ժողովուրդը խոսեց, կայացրեց իր որոշումը: Տեղի ունեցավ այն, ինչ և կանխատեսվում էր, իսկ կանխատեսվում էր, որ ՀՀ քաղաքացին այս ընտր անխուսափելիորեն հաղթելու է: Ես ուզում եմ ևս մեկ անգամ իմ շնորհակալության ու խոնարհումի խոսքերն ասել ՀՀ բոլոր քաղաքացիներին, որ այս դաժան փորձությունների միջով անցնելով՝ մենք կրկին վերագտանք իրար որպես մի ամբողջություն»:

Ըստ Փաշինյանի՝ այժմ հանրային ու ազգային միասնությունը վերականգնելու ժամանակն է: Նա ընդգծեց՝ Հայաստանի ժողովուրդը արեց երկրորդ, այս անգամ՝ պողպատե հեղափոխությունը:

Առաջիկա օրերին ՔՊ-ն քաղաքական կոնսուլտացիաներ կսկսի ընտրապայքարին մասնակից բոլոր առողջ ուժերի հետ:

--00--ԱԹ