Ժողովրդի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը կարևոր առաջնահերթություն է. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՔՊ գրասենյակում կուսակիցների հետ հանդիպմանը նշեց.

«Ցանկանում եմ խաղաղություն մաղթել մեր տարածաշրջանին և, որն ամենակարևոր օրակարգն է, կայունությունը, խաղաղությունը մեր տարածաշրջանի, մեր ժողովրդի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը կարևոր առաջնահերթություն են մեզ համար»:

Շնորհակալություն հայտնելով ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի, Վրաստանի, Իրանի ղեկավարներին՝ Փաշինյանը միաժամանակ շնորհակալություն հայտնեց նաև Արցախին և նախագահ Արայիկ Հարությունյանին:

«Ուզում եմ համոզմունք հայտնել, որ մենք մեր համատեղ աշխատանքով կկարողանանք պաշտպանել մեր ազգային շահերը»,- ասաց նա: 

Անդրադառնալով ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին՝ Փաշինյանը նշեց, որ իրենք տրամադրված են աշխատելու, լավացնելու, խորացնելու, զարգացնելու հարաբերությունները:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս