Ժողովուրդը բոլոր հայհոյանքները վերադարձրեց ձեզ. բերաներդ կփակեք ու գլխիկոր կծառայեք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

նկար

ՔՊ կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել արտահերթ խոհրդարանական ընտրությունների վերաբերյալ:

«Էսօր դուք բոլորդ ստացաք ձեր պատասխանները: Երևանցին, Լոռեցին, Սյունեցին, Շուռնուխցին, Հայ ժողովուրդը պատասխանեց ձեզ: Ասեց, թե ով է դավաճանը, և ով հողատուն! Ձեր ստերը, ձեր ատելությունը վերադարձրեց ձեզ: Բոլոր հայհոյանքներն ու սպառնալիքները վերադարձրեց ձեզ: Բերաներդ կփակեք ու գլխիկոր կծառայեք Հայ ժողովրդին, ինչպես մենք ենք ծառայում: Ուղղակի ձեր համար դա պատիժ է, մեր համար հպարտություն է միշտ:

Կեցցե՛ մեծ, իմաստո՛ւն, ուժե՛ղ, ուժե՛ղ, ուժե՛ղ Հայ ժողովուրդս»,-գրել է Ալեն Սիմոնյանը:

--00—ԼՄ