Մուկուչյանը պարզաբանում է՝ ինչ կլինի, եթե «Հայաստան» և «Պատիվ ունեմ» չվերցնեն մանդատները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

Թեկնածուները կարող են հրաժարվել մանդատից, հայտարարելով ինքնաբացարկ։  Բայց այդ դեպքում էլ տեղերը բաժանվում են այն ուժերի միջև, որոնք դրանք պետք է ստանան, այլ ուժի դրանք փոխանցվել չեն կարող։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։

«Եթե ընդդիությունը հրաժարվի մանդատից, խորհրդարանում կմնա ուժ, որը դրանցից չի հրաժարվի։ ԿԸՀ-ն չի դեռևս չի ուսումնասիրել այս դեպքի համար օրենսդրության բոլոր նյուանսները»,- ասաց Մուկուչյանը։

Ըստ Մուկուչյանի, մեկ շաբաթվա ընթացքում, ձայների վերջնական հաշվարկից հետո տեղի կունենա խորհրդարանական տեղերի բաշխումը:

--00—ԼՄ 

Տեսանյութեր

Live

Լրահոս