Իշխանության ապօրինի յուրացման գործընթացն ավարտվեց. պետք է շնորհավորել Էրդողանին ու Ալիևին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆԻՍԻ 21,  24News 

Էդգար Ղազարյան

Հայաստանում երբեք ընտրությունների միջոցով իշխանություն չի փոխվել, ֆեյսբուքյան էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

Նա ընդգծել է, որ ընտրություն չի կազմակերպվում իշխանություն հանձնելու համար:

«Ընտրություն կազմակերպվում է իշխանությունը պահելու նպատակով, առավել եւս, երբ նախաձեռնողն իշխանությունն է, իսկ ընտրությունը` արտահերթ: Ինչպես ես կանխատեսել եւ զգուշացնում էի ամիսներ առաջ, օրինական ընտրված իշխանության հերթական տապալման եւ իշխանության ապօրինի յուրացման գործընթացն ավարտվեց, ինչի կապակցությամբ պետք է շնորհավորել դրա նախաձեռնողներին եւ իրականացնողներին` Նիկոլ Փաշինյանին, Արմեն Սարգսյանին, Գագիկ Ծառուկյանին ու Էդմոն Մարուքյանին, ինպես նաև այդ ամենի հիմնական շահառուներին` Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ Իլհամ Ալիևին», - գրել է նա:

   --00—ՄՀ