Արցախի նախագահի աշխատակազմի 119 թեժ գծին անցած շաբաթվա ընթացքում ստացվել է 211 զանգ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆԻՍԻ 21,  24News

թեժ գիծ

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից գործարկված արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին հունիսի 14-18-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 211 զանգ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

«Բնակչությունը հիմնականում դիմել է սոցիալական բնույթի հարցերով: Զանգերի հիմնական մասը վերաբերել է վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրին, բնակարանային ապահովության և տեղահանված անձանց այլ խնդիրներին

Բացթողնված զանգերին պատասխանելու և հարցերի ճշտման համար  թեժ գծի աշխատակիցները կատարել են 54 հետզանգ` իրազեկման, խորհրդատվության, խնդիրների վերհանման  և այլ նպատակներով:

Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով: Աշխատանքային ռեժիմն է՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00 - 18:00-ն։

Նշենք, որ սոցիալական բնույթի հարցերով ցանկալի է զանգահարել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության թեժ գծին՝ 114 կարճ հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ: 

--00—ՄՀ