Ընտրությունների արդյունքներն անսպասելի էին․ Մեղրի համայնքի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

Ընտրություններ

Մեղրի համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Մխիթար Զաքարյանի համար արտահերթ խորհրդարանական ընտրությունների նման արդյունքն անսպասելի էր։ 

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում խորհրդարանական արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքում առաջատարը «Քաղաքացիական պայմանագիրն» է, որի օգտին քվեարկել է 3919 մարդ։ «Հայաստան» դաշինքը ստացել է 1830 ձայն։

Համայնքի ղեկավարը 24News-ի հետ զրույցում հրաժարվեց ընտրական գործընթացի հետ կապված որևէ մեկնաբանություն տալ, ընdգծելով՝ դաշինքը կհայտնի իր դիրքորոշումը։

Փորձեցինք ճշտել նաև, թե ըստ նրա՝ որն է պատճառը, որ ՔՊ-ն Սյունիքում այդքան ձայներ է հավաքել, սակայն նա հրաժարվեց պատասխանել։

Զաքարյանը չցանկացավ խոսել նաև իր հետագա գործունեության մասին։

--00--ԿԿ