Ահավոր չենք սիրում մեր գալիք սերունդներին, սեփական թոռներին ու կոռներին․ Թևան Պողոսյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆԻՍԻ 21,  24News 

Թևան  Պողոսյան

 Նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Մենք մեր ազգային հաղթանակների ձեռքը կրակ ենք ընկել: Ամեն ինչ անում ենք, որ դրանք չպահպանենք, կորցնենք:
88-ի ազգային զարթոնքը մարեցինք, Արցախը հանձնեցինք, անկախության հանձման սկիզբը դրեցինք... Ոնց հասկանում եմ` մենք ահավոր չենք սիրում մեր գալիք սերունդներին, սեփական թոռներին ու կոռներին: Եվ խնդիրը ոչ թե անհատական դաշտում է, այլ միասնական, ազգային, կոլեկտիվ: «Մենք» արժեք չստեղծեցինք, եղած «Մենք»-ն էլ չենք սիրում:
Հ.Գ. միայն մեկ հաց տվեք ինքներդ ձեզ. բացի իշող կուսակցության այն խմբի, որը նորից պաշտոններ կստանա, էլ ով՞ ուրախացավ ընտրությունների արդյունքներով: Թշնամին աջից ու ձախից. չգիտեմ ով ի՞նչ է մտածել, ցանկացել, երազել, ծրագրավորել նախնտրականի ժամանակ, բայց արդյունքը մեր այսօրվա «մենքի» ուրախացրեց մի հազար հայի և 10 միլիոն ազերի ու 80 միլիոն թուրքի: 
Հ.Գ. Մի´ մեղադրեք ուրիշներին, փորձեք գտնել ձեր նպաստի և դերակատարման սխալը, իհարկե, եթե արդյունքը, որ ունենք, հենց ձեր ցանկությունը չէր:
Հ.Գ. Մոնթեի խոսքը հայոց պատմության վերջի էջի ասին` «Մենք» սկսեցինք թերթելու գործընթացը: Աստված տա ամբողջական չթերթենք»:

  --00—ՄՀ