«Հայոց Հայրենիք» կուսակցությունը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. կդիմեն ՍԴ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

Ընտրություններ

Խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայոց Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները:

Կուսակցությունը դիմելու է Սահմանադրական դատարան արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով, քանի որ ընտրությունները գնահատում է ոչ լեգիտիմ ու ժողովրդի կամքը չարտահայտող:

«ՀՀ նորանկախ պատմության ամենախայտառակ ընտրություններն էին»,-նշված է հայտարարության մեջ:

Կուսակցության ցուցակը գլխավորում է Արտակ Գալստյանը