Փաշինյանին ցույցերով դիմավորած Սյունիքի գյուղերում ՔՊ-ն հաղթել է «Հայաստան» դաշինքին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

Հայաստանում երեկ տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ազգային ժողովում ներկայացված կլինեն ՔՊ կուսակցությունը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները։ Քվեարկությանը մասնակցած քաղաքացիների 53.92%-ը քվեարկել է ՔՊ-ի, 21.04%-ը՝ «Հայաստան» դաշինքի և 5.23%՝  «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին։

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ղեկավարծ ուժը, ըստ ԿԸՀ-ի, ամենից շատ ձայներն է հավաքել թե՛ մայրաքաղաք Երևանում, թե՛ մարզերում։ Ի դեպ, ՔՊ-ն առաջատարն է նաև Սյունիքում, որտեղ բնակիչները բազմիցս բողոքի ակցիաներով են դիմավորել Փաշինյանին։ Բացի դրանից, հենց Սյունիքում է ձևավորվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը, որի ցուցակում են ներառված տեղի համայնքապետերը։

Մասնավորապես, Սյունիքում Փաշինյանը հավաքել է 53,66% ձայն։ 44-օրյա պատերազմի հետևանքով սահմանամերձ դարձած Սյունիքի 17 գյուղերից 16-ում հաղթել է ՔՊ-ն, 1-ում «Հայաստան» դաշինքը։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս