Ահազանգեր՝ 4 քաղաքներից․ փրկարարները 11 քաղաքացու են օգնություն ցուցաբերել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

նկար

Հունիսի 20-ից 21-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Արմավիր և Էջմիածին, Լոռու մարզի Սպիտակ քաղաքներում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։

--00—ԼՄ