Ո՞վ կվարի ԱԺ անդրանիկ նիստը. ամենատարեցը 70-ամյա Վիգեն Խաչատրյանն է․ «Իրավունք»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

1

«Իրավունք» թերթը գրում է. «Ազգային ժողովի ութերորդ գումարման անդրանիկ նիստը մինչ ԱԺ նախագահ ընտրվելը` կվարի պատգամավորներից ամենատարեցը:

«Իրավունքի» տեղեկություններով` այս անգամ այդ պատվին կարժանանա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 31-րդ համարը` 70-ամյա Վիգեն Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ կոմունիստական անցյալով Վիգեն Խաչատրյանը 1990 թ.-ին եղել է ՀՀ ԳԽ պատգամավոր, ապա 1995 թ.-ին ընտրվել ԱԺ պատգամավոր: 1994 թվականին հիմնել է Ռամկավար ազատական (լիբերալ-դեմոկրատական) կուսակցությունը եւ դարձել կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ: Իսկ 1998 թվականին եղել է ՀՀ նախագահի թեկնածու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

--00—ԼՄ