Մեքենան բախվել է արգելապատնեշներին և կողաշրջվել․ 1-ամյա երեխա է մահացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

վթար

Հունիսի 21-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 31-րդ կմ-ին «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել արգելապատնեշներին և կողաշրջվել. 1- ամյա ուղևոր Էլեն Մելյանը մահացել է,  վեց ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

 --00—ՄՀ