Իրանը ՀՀ-ի հետ հարաբերությունների ընդլայնման հույս է հայտնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

Իրան

Իրանի արտգործնախարարությունը շնորհավորել է Հայաստանում խորհրդարանի արտահերթ ընտրությունները հաջող անցկացնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով ընդլայնել երկու հարևան երկրների բարեկամական հարաբերությունները։ Այս մասին 1lurer.am-ի հաղորդմամբ՝ փոխանցում է իրանական Tasnim գործակալությունը:

Այսօր հրապարակված հայտարարության մեջ Իրանի արտգործնախարարության խոսնակ Սայիդ Խաթիբզադեն հայ ժողովրդին ու հաղթած քաղաքական ուժին շնորհավորել է խորհրդարանի արտահերթ ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ:

ԱԳՆ խոսնակը հաղթող ուժին հաջողություն է մաղթել Հայաստանի զարգացման, երկրի ներսում կայունության և տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերում:

Սայիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Երևանի հետ հարաբերությունների խթանումը չափազանց կարևոր է պաշտոնական Թեհրանի համար:

Իրանցի խոսնակը հույս է հայտնել, որ Հայաստանում նոր խորհրդարանի և նոր կառավարության ձևավորումը կընդլայնի երկու հարևան երկրների բարեկամական հարաբերությունները:

--00—ՄՀ