«Փորձ է արվում վախեցնել կամ լռեցնել` չի ստացվելու»․ Հակոբյանի մեքենայի տակ նռնակ է նետվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

«Առավոտյան պայթյունի ձայն լսվեց դուրս եկա բակ, պարզվեց իմ ավտոմեքենայի տակ նռնակ է նետվել, վնասվել է իմ և հարևաններից մեկի մեքենան, իրավապահներն իրենց գնահատականը կտան»,- այս մասին 24News-ին տեղեկացրեց հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը:

«Կարող եմ ասել, որ քաղաքական ենթատեքստ ունի, կապված է իմ քաղաքական գործունեության հետ, այլ կասկածներ չկան, որովհետև ես անձնական խնդիրներ, վեճեր, որևէ մեկի հետ չունեմ: Եթե կան մարդիկ, որ կարծում են կարող են ինձ լռեցնել՝ չարաչար սխալվում են, նման բան չի կարող լինել:

Այն գործունեությունը, որը երեք տարի ծավալել եմ, շարունակելու եմ երկու անգամ ավել նույն ուժգնությամբ։ Ծիծաղելի է, որ նման քայլի կարող են գնալ՝ ակնկալելով լռեցնել կամ վախեցնել»,- նշեց նա: 

Հիշեցնենք, որ այսօր՝ մոտավորապես ժամը 08․30-ի սահմաններում Մուրացան փողոցում նռնակ են նետել հասարակական-քաղաքակն գործիչ Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի տակ։ Ավտոմեքենան կայանված է եղել վերիջինիս տան դիմաց։ Բարեբախտաբար տուժածներ չկան։

Մանրամասները՝ տեսանյութում։