Փաշինյանի վերընտրվելը ցույց է տալիս՝ հայերի համար Արցախի կորուստը ոչ մի բան էր. Սատանովսկի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

Սատանովսկի

 Mediaport տելեգրամյան ալիքը ներկայացրել է ռուս արևելագետ Եվգենի Սատանովսկու գրառումը, որում մասնավորապես ասված է․ 

«Այս ընտրություններց ցույց են տալիս, որ հայերի համար կարևոր չէր Ղարաբաղի կորուստը և հազարավոր անձանց կորուստները, որոնք բացառապես Փաշինյանի մեղքով էին։ Կարևոր չէր այն հանգամանքը, որ ՌԴ-ն առաջարկել է պատերազմը դադարեցնելու շահեկան տարբերակներ, որոնք մերժվել են Փաշինյանի կողմից։ Կարևոր չէր Շուշիի կորուստը, Բաքվում նվաստացուցիչ շքերթը։

Կարևոր չէր նաև Էրդողանի և Ալիևի միջև կնքված Շուշիի պայմանագիրը։ Հայաստանում այլևս չեն աշխատում դասական ճշմարտությունները։  Հայաստանում աշխատում է պոպուլիզմը։

Պոպուլիզմը` պոպուլիստների համար լավ է, բայց երկիրը ինչպե՞ս է ապրելու։ Հայաստանը, բացի ՌԴ-ից այս աշխարհում որևէ մեկին հետաքրքիր չէ։  Պետք է հասկանալ, որ  խաղաղապահներն էլ Արցախում հավերժ չեն։ Իսկ առանց Ռուսաստանի Ստեփանակերտում հայ չի մնա։ Կուզենա Էրդողանը կվերցնի Ստեփանակերտը։ Կուզենա կվերցնի նույնիսկ Երևանը»,- նշել է ռուս արևելագետ Եվգենի Սատանովսկին:

--00—ՄՀ