Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վանեցյանին 8-րդ գումարման ԱԺ անցնելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

1

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանի հետ:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Արթուր Վանեցյանին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններում նրա ղեկավարած դաշինքի՝ խորհրդարան անցնելու առթիվ, մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ Հայաստանի Հանրապետության:

--00—ԼՄ