Արայիկ Հարությունյանը Կ․ Տոնոյանին առաջարկել է հանդիպել իշխող ուժի հետ․առաջարկը մերժվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News 

Կարին Տոնոյան

Կարին Տոնոյանի հետ այսօր փորձել է կապ հաստատել վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Արայիկ Հարությունյանը։ Այս մասին տեղեկացնում է 5165 շարժում»-ը։

Առաջարկված օրակարգում էր հանդիպումը իշխող քաղաքական ուժի ղեկավարի հետ։ Առաջարկը մերժվել է։ Ընդդիմադիր որոշ ուժերի կողմից միասնական հարթակով ընտրությունների բողորքարկման համար ՍԴ դիմելու առաջարկը ևս մերժվել է։

Հարկ եղած դեպքում 5165 շարժումը կօգտագործի անհրաժեշտ իրավական և  քաղաքական գործիքակազմը` բողոքարկման գործընթաց մեկնարկելու համար։

--00--ԱՀ