Հինավուրց քաղաքակրթության օրրան այս երկիրը օխլոկրատիան չի կործանի. Քաջարանի քաղաքապետ

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 22, 24News 

քաջարան

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը գրում է.

«Սիրելի հայրենակիցներ, վերջին 3 տարիներին մեզ պատուհասած բոլոր փորձություններից հետո կարծում էի` ինձ այլևս հնարավոր չէ զարմացնել, բայց  սխալվեցի։ Մեր բոլոր հանդիպումների ընթացքում  ես ձեզ հետ եղել եմ բացարձակ անկեղծ, այսուհետ էլ նույնը կլինեմ։ Մի՞թե հայրենիքի անվտանգությունից ավելի կարևոր արժեք կա։ 

Ձեր կատարած ընտրությամբ դուք պատասխանատվության ու պարտքի մի մեծ բեռ վերցրիք իմ ուսերից ու դրեցիք այդ բեռը ձեր ուսերին ու խղճին։ Շնորհակալ եմ բոլոր այն քաղաքացիներից, ովքեր իրենց վստահության քվեն տվեցին ինձ, վստահեցնում եմ, որ հուսախաբ չեք լինի։ Իսկ ովքեր ընտրեցին ողբի ու որբի հայրենիքը գիտակցաբար, թե անգիտակցաբար, թող պատրաստ լինեն մինչև վերջ տանելու իրենց ճշմարտությունը, և կրեն դրա հետևանքները; Ես գիտեմ, որ վերջում միշտ հաղթում է արժանին, իսկ սա դեռ վերջը չէ։ Հինավուրց քաղաքակրթության օրրան այս  երկիրը օխլոկրատիան չի կործանի։

Մնացե՛ք խաղաղությամբ։ Աստված բոլորիս դատավոր»։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս