Ողբերգական ավտովթար․ 16-ամյա տղան մահացել է. 13-ամյա տղայի կյանքի համար պայքարում են

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 22, 24News 

․

Այսօր՝ հունիսի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում KIA Sorento մակնիշի 71 AV 999 համարանիշի ավտոմեքենան Վեդի-Գոռավան–Արարատ ավտոճանապարհի Գոռավան գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է:

Ինչպես  հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Վեդու հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն:

Մինչ դեպքի վայրում աշխատում էին ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչներ Գևորգ Պողոսյանն  ու Անուշավան Սաղոյանը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արարատի բաժին, որ վիրավորներից մեկը մահացել է:

Փաստի առթիվ Է. Զոհրաբյանի որոշմամբ հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242  հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Կայքի  տեղեկություններով՝ մահացածը Վեդի քաղաքի բնակիչ, 16-ամյա Մարտին Վարդանյանն էր, իսկ վիրավորը՝ Երևանի բնակիչ, 13-ամյա Էդվին Մարտիրոսյանն է:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

--00--ԱՀ