Գոռավանի մոտ կողաշրջված ավտոմեքենայի վարորդը մահացել է, երկու ուղևոր՝ հոսպիտալացվել

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 22, 24News 

․

Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 21-ին, ժամը 17։44-ին ահազանգ է ստացել, որ Գոռավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ և տուժած։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վեդի-Արարատ ավտոճանապարհի 2-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «KIA» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Վ․, ծնված 2005 թ.) կողաշրջվել է․ վարորդը տեղում մահացել է։

Ուղևոր Է․ Մ.-ն (ծնված 2008 թ.) հոսպիտալացվել է Երևանի «Սուրբ Աստվածածին» բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության, իսկ ուղևոր Վ․ Ս․-ն (ծնված 2005 թ.) հոսպիտալացվել է Վեդու ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, այնուհետև ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս