Փաշինյանը Արարատի մարզպետի տեղակալներ է նշանակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

Նիկոլ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 23-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն Արարատի փոխմարզպետներ են նշանակվել։

Որոշումներում մասնավորապես ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Գևորգ Սիմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ»։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Սերգեյ Ատոմյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ»:

Սերգեյ Ատոմյանը նախկինում ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր էր:

--00—ՄՀ