Ազգային-ժողովրդավարական բևեռի հանրահավաքը հետաձգվում է. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

բեվեռ

Հունիսի 25-ին նախատեսված Ազգային-ժողովրդավարական բևեռի հանրահավաքը հետաձգվում է ընթացիկ առաջնահերթությունների վերանայման պատճառով։ Այս մասին հայտարարություն է տարածել Ազգային-ժողովրդավարական բևեռը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Բոլորիս հիշեցնում ենք, որ ընտրությունները մեր ճանապարհի ընդամենը միջանկյալ և ոչ վճռորոշ հանգրվան էին, ուստի, շունչ առնելով, պայքարը շարունակում ենք կրկնապատկված վճռականությամբ։

Առաջիկա օրերին կտեղեկացնենք մեր հերթական հանրահավաքի մասին»:

--00—ԼՄ