Ղարաբաղում պատերազմը կանգնեցվեց ՌԴ վճռական միջամտության շնորհիվ. Պուտին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի ներդրումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում որոշիչ է եղել։

«Ռուսաստանի վճռական ջանքի շորհիվ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցվել է», - ասել է ՌԴ ղեկավարը տեսաուղերձի մասնակիցներին և Մոսկվայի IX համաժողովի հյուրերին։ Տեսաուղերձը հրապարակվել է Կրեմլի կայքում։

Պուտինը նշել է, որ ռուս խաղաղապահները հուսալիորեն երաշխավորում են տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը, շատ բան են անում մարդասիրական իրավիճակը բարելավելու, տարածքներ ականազերծելու և սոցիալական ենթակառուցվածքները վերականգնելու համար:

--00—ԼՄ