Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի դիմապակուն կրակած քաղաքացին ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

նկար
«Առավոտը», հղում անելով սեփական աղբյուրներին, գրում է, որ պարզվել է՝ ով է կատարել Արման Բաբաջանյանի «Տոյոտա Պրադո» ավտոմեքենայի դիմապակուն։ Ըստ աղբյուրի՝ քաղաքացի Նիկոլայ Խ.-ն արդեն իսկ բերման է ենթարկվել Մարաշի բաժանմունք և ձերբակալվել: 

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունների օրը՝ հունիսի 20-ի առավոտյան, «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ էր հրապարակել և կից գրառում արել՝ տեղեկացնելով, որ առավոտյանը անհայտ անձը կրակել է իր մեքենայի դիմապակուն։ Ավոտմեքենայի մեջ այդ պահին մարդ չի եղել։

--00—ԼՄ