Հունիսի 22-28 ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

արև
Պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ հունիսի 23-28-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39…+40 աստիճան։ Հունիսի 23-28-ը նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Հանրապետության տարածքում`

Հունիսի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

նկար
Երևան քաղաքում՝

Հունիսի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

նկար

--00—ԼՄ