Արցախում մեկնարկել է լայնածավալ բնակարանաշինության ծրագիր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News 

հիմնադրամ

Արցախից տեղահանված ընտանիքների խնդիրների մեղմացումն ու լուծումը Հիմնադրամի առաջնահերթություններից է․ այս նպատակով Հիմնադրամն Արցախում մեկնարկել է լայնածավալ բնակարանաշինության ծրագիր։

Առաջին փուլով նախատեսվում է կառուցել 817 տուն և 290 բնակարան, որի համար հատկացվել է 58 398 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։ Նշված գումարը հավաքագրվել է «Մենք ենք մեր սահմանները» դրամահավաք միջոցառման շրջանակներում՝ համայն հայության ջանքերով։

«Բնակարանների և շենքերի մի մասը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ՝ սեփական տանիքով ապահովելով մոտ Շուշիից և Հադրութից տեղահանված 457 ընտանիքի՝ Ստեփանակերտում և Իվանյան համայնքում»,- ասված է Հայաստան հիմնադրամի տարածած հաղորդագրությունում։

--00—ՄՀ