ԱՀ քաղաքաշիննախարարը ԿԽՄԿ առաքելության ղեկավարի հետ քննարկել է ԱՀ-ում հումանիտար խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

1

Այսօր ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության պատվիրակության հետ`ղեկավար Բերտրան Լամոնի գլխավորությամբ։

Կողմերը քննարկել են Արցախում իրականացվող առկա հումանիտար խնդիրները և դրանց լուծման ուղիները։

Այնուհետև ԿԽՄԿ առաքելության ղեկավարը ներկայացրեց կազմակերպության կողմից Արցախի հանրապետությունում իրականացվող ծրագրերը:

Նախարար Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ԿԽՄԿ-ին ցուցաբերած աջակցության համար և մաղթեց բեղմնավոր աշխատանք:

Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ազատ Համբարձումյանը։

--00—ԼՄ