Քաղաքապետի խոսնակն ապօրինի շինությունների քանդման լուսանկարներ է հրապարակել Էրեբունիից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

նկար

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Երևանում իրականացվող ապամոնտաժման աշխատանքներին։

«Ապօրինի շինություններ քանդվում են ոչ միայն Աջափնյակում:

Լուսանկարները Էրեբունիից են՝ Մուրացան 114/3 և Էրեբունի 28 շենքերի մոտ: Ընդ որում՝ քանդվում են սեփականատերերի հետ բացատրական աշխատանքների արդյունքում, համատեղ ուժերով:

Իսկ հղմամբ Նոր Նորքում իրականացվող քանդման աշխատանքներ են»:

Ավելի վաղ ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվել նաև Նոր Նորք վարչական շրջանի Ստեփանյան 10 հասցեի հարակից տարածքում։

--00—ԼՄ