Այսօր արդեն երկրորդ շրջաբերական գրությունն ենք ուղարկել բոլոր դպրոցներին․ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր արդեն երկրորդ շրջաբերական գրությունն ենք ուղարկել բոլոր դպրոցներին՝ շեշտադրելով, որ ատեստավորման ենթակա ուսուցիչներն ազատ են ընտրել վերապատրաստող կազմակերպություն երաշխավորված կազմակերպությունների ցանկից, պետք է բացառել որևէ ճնշում կամ անհարկի ուղղորդում այս հարցում։

Ճնշման դեպքում առաջարկում եմ դիմել նախարարություն․ մենք հետևողական ենք լինելու ուսուցիչների կողմից կազմակերպության ընտրության իրավունքի իրացման հարցում։

Հարգելի կազմակերպություններ, վաստակեք ուսուցիչների ընտրությունը՝ լավ կազմակերպված և բարձրորակ վերապատրաստմամբ, որը ձեր շարունակական գործունեության լավագույն հիմքն է։ Մյուս բոլոր հիմքերը բերելու են հակառակ ազդեցության։

Եվս մեկ անգամ դնում եմ կազմակերպությունների ցանկը»,-գրել է նա։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս