Զախարովան ռուսներին կոչ է արել արտերկիր մեկնելիս հաշվի առնել ռիսկերը

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 24, 24News

զախարովա

ՌԴ ԱԳՆ-ն ռուսներին կոչ է արել արտասահման մեկնելիս հաշվի առնել ռիսկերը: Այս մասին «Ռոսիա-24»-ի եթերում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով` աշխարհում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ամեն օր փոխվում է:

«Այս առիթով նորից կրկնում եմ մեր հորդորը` հաշվի առնել ռիսկերը: Բոլոր այն ռիսկերը, որ արդեն այս տարվա ընթացքում իրականություն են դարձել»,- հայտարարել է նա:

 

Զախարովան նշել է` այն երկրում, ուր ուղևորվում է անձը կամ ընտանիքը, իրավիճակը կարող է կտրուկ փոխվել ընդամենը մեկ օրում` չվերթի չեղարկումից, սահմանների փակումից մինչև համավարակի նոր ալիքի բռնկում:

 

--00--ԱԹ