Պատերազմում անմահացած Ալբերտ Հովհաննիսյանի մայրը հրավիրվել է ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

Հասարակական

Պատերազմում անմահացած Ալբերտ Հովհաննիսյանի մայրը հրավիրվել է ՀՔԾ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը։

«Պատերազմի օրերին եւ հետո բազմիցս շոշափվեցին ու փաստեր բերվեցին դավադիր, նախապես պլանավորած գործողությունների մասին, որոնք ի վնաս մեր հայ զինվորի էր արվել։ Ես' որպես հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայր, ակնկալում էի, որ մի օր հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչները կթակեն իմ եւ մյուսների դուռը նշված ոլորտի բացահայտումներ կամ պարզաբանումներ անելու նպատակով։

Բայց ո'չ, այսօր քննչական ծառայությունը հրավիրում է Ալբերտ Հովհաննիսյանի մայրիկին քննչական ծառայություն քաղաքական բացահայտումների համար։ Ծանուցումը տեղադրում եմ:
Հ.Գ

Վերջապես հարգել սովորեք »,- գրել է Հովհաննիսյանը։

--00--ԿԿ