ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News
ՌԴ նախագահ Պուտինը և Թուրքիայի նախագահ Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տրող իրավիճակը։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Կողմերը պայմանավորվել են շարունակել կարգավորել տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման հարցը։
Թուրքիայի նախագահն իր աջակցությունն է հայտնել 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրականացման ապահովմանն ուղղված ռուսական ջանքերին:
--00--ԱՀ