Եկեղեցակաների նկատմամբ բռնաճնշումների մասին սպառնալիքներից հոգևոր դասը չի երկնչում

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 24, 24News  

․

Որոշ իմ քայլական պատգամավորների եկեղեցակաների նկատմամբ բռնաճնշումներ գործադրելու մասին բացահայտ սպառնալիքներից հոգևոր դասը չի երկնչում և պատրաստ է հանուն Հայրենիքի և Աստծո նահատակվել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Օձունի հոգեւոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Եկեղեցականների հետ բացատրական զրույց անցկացնելուց և բռնաճնշումներ գործադրելուց առաջ լավ կլինի ՀՀ սահման ներխուժած «կիրթ» ալիևի ասքյարների հետ բացատրական աշխատանք տանեք մեր երկրի ինքնիշխան տարածքից դուրս գալու հարցով, զբաղվեք գերիների վերադարձով, Արցախի՝ ձեր ռազմաքաղաքական ղեկավարության ապաշնորհության արդյունքում հանձված տարածքների վերադարձով ու թշնամու վերահսկողության տակ անցած սրբավայրերի հարցերով։

Պետական բոլոր համակարգերի կառավարումը ձախողած ապազգայինները ջանադրաբար փորձում են եկեղեցու բնականոն կյանքն էլ խաթարել, բայց չեն հաջողելու»,- գրել է Տեր Վրթանես Բաղալյանը:

--00--ԱՀ