Արմեն Չարչյանին կալանավորելու՝ դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացվել Վերաքննիչ դատարան

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 24, 24News  

Չարչյան

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու դատարանի որոշման դեմ այսօր՝ հունիսի 24–ին,  բողոք է ներկայացվել Վերաքննիչ դատարան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Մեր պայքարը շարունակվում է»,– գրել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ նախօրեին, դատարանը  «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ որոշում կայացրեց։ Չարչյանը կալանքի տակ կմնա մեկ ամիս։

--00--ԱՀ