Ֆիզուլիի շրջանում հայտնաբերվել է ռազմական գործողությունների մասնակցի ևս մեկ աճյուն

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 24, 24News  

ю

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հունիսի 24-ին հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ աճյուն: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Նախնական տվյալներով նա ռազմական գործողությունների մասնակից է: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 24-ը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1585 աճյուն: Որոնումները կշարունակվեն նաև առաջիկայում: Ուղղությունների և արդյունքների մասին ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս